Բաքվում անցկացված «Եվրատեսիլ-2012»երգի մրցույթում հաղթել է շվեդ երգչուհի Լորինը՝ հավաքելով 372 միավոր։ Առավելագույն 12 միավոր է նրան տվել 18 երկիր։ Լորինին իր «Euphoria» երգով չբավականացրեց ընդամենը 15 միավոր, որպեսզի հավասարվեր ռեկորդակիր Ալեքսանդր Ռիբակին, ով 2009-ին Մոսկվայում անցկացված եվրոպական երգի մրցույթում հավաքել էր 387 միավոր։ Մրցույթում ռուս տատիկները գրավեցին երկրորդ տեղը։
50 տարի առաջ այս օրը՝ 1974թ. հուլիսի 20-ին, թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժեց կղզի։ Շուրջ երկու ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը գրավեցին Միջերկրական ծովում գտնվող անկախ պետության՝ Կիպրոսի Հանրապետության տարածքի շուրջ 40 %-ը և մինչ օրս այնտեղ են։
Ավելին, Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում Թուրքիան հռչակել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»...